ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թոշակային համակարգը Հայաստանի Հանրապետությունում

Փետրվարի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը և տնօրինությունը հնարավոր բոլոր միջոցներն ու նախաձեռնությունները բաց չեն թողնում, որպեսզի հետաքրքիր և բովանդակալից անցնի դպրոցում սովորող աշակերտի առօրյան։ Այդպիսի մի նախաձեռնության իրականացում էր դպրոցի շրջանավարտ, տնտեսագետ Արամայիս Շահբեկյանի անցկացրած բաց դասը' «Թոշակային համակարգը Հայաստանի Հանրապետությունում»։ Թվում էր` ինչ պետք է հասկանա դպրոցականը, բայց այնքան պարզ ու մատչելի էր բացատրությունը, որ աշակերտները ակտիվ էին իրենց մասնակցությամբ։