ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի բարբառ․ Վիկտորինա-միջոցառում

Փետրվարի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

ԱՍՏԾՈ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԻԱԿ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է:
Ջ․Բայրոն

 Մայրենի լեզվի Միջազգային օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է 2000 թվականից։

 Այդ նշանակալից օրը ավանդույթ է դարձել նաև Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ տարաբնույթ միջոցառումների ձևով։

 Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, աշակերտներ։

  Իր բացման խոսքում ուսուցչուհին (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Ալեքսանյան) ներկայացրեց փոքրիկ պատմական ակնարկ:

 1999 թ․ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործառության աջակցման։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի արդյունքների՝ մոտ 6000 լեզու կորստի մատնվելու եզրին է։ Այս օրը նաև հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մոտ 60 տարի առաջ մղվել է բենգալերենը առանձին լեզու ճանաչելու համար։

 Աշակերտները իրենց հստակ պատասխաններով մեծ բավականություն պատճառեցին նաև հանդիսատեսին։ Նրանք թափանցել էին մայրենի լեզվի գաղտնարանները, բառերի խորհրդավոր աշխարհը, գտել օտարամուտ բառերի հայերեն համարժեքը, խոսքի «համեմունք» դարձած իմաստուն դարձվածքներն ու շրջասությունները և այդ ամենը հավերժացրին մեր մեծ գրողների հրաշալի բանաստեղծություններով, ովքեր ներբողել են ոսկեղենիկ մայրենին։

 Տպավորությունն այնպիսին էր, որ հույս կարելի է կապել այս սերնդի հետ՝ ազգայինը  պահելու, պահպանելու գործում։

Հայոց և օտար լեզուների մասնախմբի նախագահ Հ․Հարությունյան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…