ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն»․ միջոցառում Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

          Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում:  Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են՝   ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներկայացրեց մահ  սփռող  թշնամուն  մեռցնելու  կամքն  ու  քաջությունը:

       Փետրվարի   25-ին  Լճաշեն   գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի    անվան   միջնակարգ  դպրոցում Պատմություն առարկայի   ուսուցչուհիներ   Ա. Խաչատրյանի և Ա. Հայրումյանի,  դաստիարակչական  աշխատանքների   կազմակերպիչ   Ծ. Կարապետյանի   նախաձեռնությամբ  կաղմակերպվեց   գրական- երաժշտական  ցերեկույթ՝  նվիրված   Անդրանիկ     Օզանյանի  ծննդյան  154- ամյակին:

      Ցերեկույթի  ընթացքում աշակերտները  ներկայացրին   Մեծ  Զորավարի   կյանքը, գործունեությունն ու  հայ ազատագրական պայքարում նրա ունեցած  դերը հայոց   միասնության մեջ,  ով հայոց պետականության   ամրակուռ  սյուներից   էր:

     Միջոցառման ընթացքում ցուցադրվեց   տեսանյութ՝  նվիրված   Մեծ  Զորավարին   ու   ֆիդայական շարժման    նշանավոր    գործիչներին:

     Միջոցառումն   ամփոփեց   դպրոցի   տնօրեն   Ա. Մուրադյանը   և  նշեց, որ    Անդրանիկ  ծնող   ժողովուրդը    ոչ  միայն   մեռնեիու,  այլ   նաև   պարտվելու  իրավունք    չունի:   Անդրանիկ   Օզանյանը  հայոց  փառաբանված   ազգային  այն   հերոսն   է   եղել, ով  ոչ   մի   ճակատամարտ  տանուլ   չի   տվել  և   իր   սխրանքների    շնորհիվ   կենդանության   օրոք   դարձել    է լեգենդ,  որին    սիրել    ու  սիրում    է    ժողովուրդը:

 

Պատմության,  ՀԵՊ,  հասարակագիտության  և    հայրենագիտության  առարկայական մեթոդական   միավորում