ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճապոնիայի կառավարությունը նոր գույք կտրամադրի Վայոց ձորի մարզի 19 դպրոցի

Փետրվարի 27, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում 67,694 ԱՄՆ դոլար (7,581,728 ճապ. իեն) արժողությամբ «Վայոց ձորի դպրոցներին դպրոցական սարքավորումների տրամադրման նախագծի» համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզի 19 դպրոցի տրամադրել նոր դպրոցական գույք՝ նստարաններ և աթոռներ: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայը և «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Ճապոնիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը, նշել է, որ համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ այժմ մեծ համակազմ ունեցող դպրոցներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել: «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են կրթության ընդհանուր որակը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ դպրոցների ֆիզիկական պայմանները ևս կարևոր ցուցիչ են այդ հարցում»,-նշել է նախարարը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի խոսքով՝ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցները հազվադեպ են ստացել գործընկերների աջակցությունը: «Նոր տեղադրված սարքավորումները կբարելավեն 2300 աշակերտի ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի աշխատանքային միջավայրը: Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի կարևոր հիմնասյուներից է և ապագայի հաջողության բանալին: Հենց այս պատճառով Ճապոնիան կարևորում է կրթական գործընթացում պատշաճ հարմարությունների ապահովումը: Մենք հույս ունենք, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, որ ավանդաբար ձևավորում է Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հիմքը»,-նշել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ այս պայմանագիրը մեկն է այն շարունակական աջակցության քայլերից, որը ցուցաբերում է Ճապոնիայի կառավարությունը: Վերջինիս օժանդակությամբ ՀՀ մարզերում իրականացվել է 58 ծրագիր, որի շրջանակում վերանորոգվել է ավելի քան 250 դպրոց:

«Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը տեղեկացրել է, որ 19 դպրոցների ընտրությունը կատարվել է Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: «Ծրագրի իրականացման համար նախատեսված է մեկ տարի, սակայն մենք կանենք հնարավորը, որպեսզի  նոր ուսումնական տարին երեխաները դիմավորեն կահավորված դասասենյակներում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ն հաջողությամբ ավարտել է Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում դպրոցական սարքավորումների տեղադրումը՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…