ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անվտանգության ապահովության գրավական

Փետրվարի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

   ԱԽ-ի օրակարգում «Անվտանգ համացանց» թեման է:

  Փետրվարի 24-ին և և 25-ին ՎՎ Հայաստան Կապանի ՏԶ գրասենյակի կողմից կազմակերպվեց դասընթաց «Անվտանգ համացանց» թեմայով, որին մասնակցել են N5 հիմնական դպրոցի ԱԽ-ի անդամներ ` Նոննա Ավանեսյանը, Բելա Գևորգյանը և Նանե Բաբայանը: 
  Նախաձեռնության շրջանակում մասնակիցները ձեռք բերեցին դասընթացավարի հմտություններ և համապատասխան գիտելիքներ, որոնց շնորհիվ 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտական լսարանում վարեցին կանխարգելիչ պարապմունք կիբեռhետապնդումների, համացանցային վիրուսների, վտանգների, դրանցից խուսանավելու մեթոդների, հնարների վերաբերյալ: 
  Լսարանը մեծ հետաքրքրությամբ և ակտիվ հարց ու պատասխանով կոնսոլիդացրեց հաղորդվող տեղեկատվությունը, ամրագրեց ռազմավարություն, որ համացանցում նավարկելը ենթադրում է մեծ պատասխանատվություն, զննարկիչը զերծ պետք է լինի SPAM (անցանկալի) նյութերից և գործարկումներն Էլ ուղեկցվեն փոստարկղային զտիչներով:
  Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աղագուլյանն անհրաժեշտ և պահանջված համարելով հանդիպում դասընթացը, արհեստավարժ միջամտություններով նույնպես վերազինեց լսարանը գիտելիքներով: 
  Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը հաշվի առնելով թեմայի նկատմամբ երեխաների ցուցաբերած հետաքրքրությունը, դասընթացավարների պատրաստվածությունը և հերթապահ աշակերտների պատրաստակամությունը, երաշխավորեց հանդիպման շարունակականությունը:

Կապանի N 5 հիմնական դպրոց