ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինտեգրված դաս Սիսիանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի ֆիզմաթ հոսքում

Հոկտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Դասի թեման - Նախնականի և ինտեգրալի կիրառություններ

Դասն իր բնույթով ինտեգրված ամփոփիչ դաս էր, որն իր մեջ ներառում էր հանրահաշիվ- երկրաչափություն, հանրահաշիվ - ֆիզիկա, հանրահաշիվ - ինֆորմատիկա միջառարկայական կապ:

Սովորողները մեկը մյուսի հետևից ներկայացրին՝ ինչ է ինտեգրալը, ինչ տեսակներ գիտեն, ստացան Նյուտոն-Լայբնիցի բանաձևը: Հաշվեցին տարբեր ֆունկցիաներով սահմանափակված պատկերի մակերեսը, տարբեր պտտման մարմինների ծավալները, ստացան գնդի, կոնի, հատած կոնի և գնդի ծավալների բանաձևերը: Սովորողների մյուս մասը բերեց ինտեգրալի կիրառություններ` երբ մարմինը շարժվում է ուղղագիծ, տվեցին շարժվող կետի շարժման օրենքը` երբ տրված է արագության և արագացման կախվածությունը ժամանակից, ստացան փոփոխական ուժի կատարած աշխատանքի բանաձևը, զուգահեռներ անցկացրին իրենց ֆիզիկայի դասընթացի հետ: Տեսասահիկներով ցուցադրեցին ինտեգրալի այլ կիրառություններ ֆիզիկայի մյուս բաժիններից:

Դասի շնորհիվ սովորողները տեսան բարձրագույն մաթեմատիկայի մեթոդների առավելությունները և հզորությունը տարրականի նկատմամբ, բացահայտեցին ինտեգրալի դերը կիրառական խնդիրների լուծման մեջ:

Մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Բելլա Թամրազովա

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)