ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քաղպաշտպանությունը խաղաղ պայմաններում

Մարտի 1, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղպաշտպանության համաշխարհային օրը: Եվ, քանի որ քաղպաշտպանության ուժերն ու միջոցներն արդյունավետությամբ պետք է օգտագործել նաև խաղաղ պայմաններում, վթարների, տարերային ու տեխնածին  աղետների հետևանքները վերացնելիս, հասցեական հանձնարարություններով տարբեր հաստատություններում կատարվում են միջոցառումներ:

Կարևորելով քաղպաշտպանության դերակատարությունը, երեխաների դաստիարակության գործընթացում ու քաղաքացու կյանքում` Կապանի N 5 հիմնական դպրոցում Քաղպաշտպանության շտաբի պետ   Հրաչիկ Փարամազյանը  անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Դպրոցի աշակերտների պատսպարման կազմակերպումը  օդային տագնապի  դեպքում»  բովանդակությամբ:

Միջոցառմանը ներկա էին  և  մասնագիտական օգնություն ցուցաբերեցին  ԱԻՆ Սյունիքի ՄՓՎ ճգնաժամային կենտրոնի ավագ հրահանգիչ, մայոր  Վարանցո Սավադյանը, բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ մայոր Մարատ Պողոսյանը և լեյտենանտ Մամիկոն Վարդանյանը:

Կապանի  N 5 հիմնական դպրոց