ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երազանքի հետքերով» համայնքային ծրագիրը Ազատամուտում

Մարտի 5, 2019
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի  ԻՄՓԱՔԹ-2  ակումբը նախաձեռնեց յուրօրինակ մի համայնքային ծրագիր «Երազանքի հետքերով»  անվամբ: Ակումբը, որն ունի 17 անդամ (ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյան) արդեն մեկ տարի է ինչ գործում է և ակտիվություն է ցուցաբերում համայնքում: Այս համայնքային ծրագրին  մասնակցեցին  9-12 տարեկան մոտ  22 երեխա և  նպատակն էր նրանց մոտ խթանել ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնազարգացման կարողությունների զարգացումը, սովորեցնել սեփական կարողությունների և հմտությունների հիման վրա սահմանել նպատակ, կազմել սեփական գործողությունների պլան, տարբերակել նպատակը երազանքից, լինել նորարար և ակտիվ առօրյա կյանքում: Մինչ ծրագրի բուն իրականացումը, դպրոցում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ և հաջողված աշխատանքներ ներկայացրած երեխաներն ընդգրկվեցին ծրագրում: Իսկ ակումբի անդամները մասնակցեցին վերապատրաստողական դասընթացի, զարգացրեցին դասընթաց վարելու կարողություններ և հետաքրքիր մեթոդներ, նոր վարժություններ, որն անցկացրեցին «Երիտասարդներն հանուն զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Խաչիկ Աբաջյանն ու Նելլի Աբրահամյանը  : Ծրագրի իրականացման ընթացքում  ակումբականները տեսական ու գործնական վարժանքների միջոցով  մասնակից երեխաներին ուսուցանեցին, թե   ինչպես սահմանել նպատակ, կազմակերպել առօրյան և ինչպես բացահայտել ու կիրառել սեփական ներուժը՝ առաջադիմության և ինքնազարգացման համար: Ակումբականները սովորեցրին երեխաներին այս մի քանի օրերի իրենց ողջ սովորածը, խաղացին խաղ, կատարեցին խմբային աշխատանքներ, իսկ օրն ավարտեցին ֆիլմի դիտմամբ և քննարկմամբ, մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր։ «Ես իսկապես չգիտեմ ,թե ինչպես արտահայտեմ հիացմունքս։ Այս երեխաները պարզապես էներգիայի անսպառ աղբյուր են ու գիտելիքի շտեմարան։ Անկաշկանդ խոսքը, նորարարությունը, հետաքրքրասիրությունը բնորոշ են այս երեխաներին: ԻՄՓԱՔԹ ակումբը լավագույն հարթակ է նաև լիարժեք ինքնադրսևորվելու համար». նշում է ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյանը:

«Մեր  ԻՄՓԱՔԹ  ակումբի ծրագրի շնորհիվ ունեցանք  անմոռանալի օր։ Իմացանք, թե  ինչ է ինքնազարգացումը, դրա փուլերը, խմբային աշխատռանքներով ամպապնդեցինք մեր գիտելիքները: Այս ամենից հետևություն արեցինք, որ մեզանից յուրաքանչուրը պետք է ունենա նպատակներ և ձգտի, որպեսզի դրանք իրականանան».հավելում  է ակումբի անդամ  15-ամյա Սուսաննան։

ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում և Երևանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ