ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Մարտի 5, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կնպաստի, որ աշխարհի լավագույն համալսարանների փորձը կիրառվի ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների գործընթացում. «Լյուվենի համալսարանն աշխարհի լավագույն նորարարական համալսարաններից մեկն է, Եվրոպայում լավագույնը: Այս փաստաթուղթը նրանով է կարևոր, որ մենք հիմք ենք դնում շատ լուրջ համագործակցության: Նախկինում եղել են համագործակցության նման փորձեր, բայց այս մակարդակով փաստաթղթի ստորագրում չի եղել»,-նշել է նախարարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն