ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառում

Մարտի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Մեր ժողովրդի մեջ Թումանյանը մշտապես կենդանի է ու ապրող: Ինչո՞ւ է այդպես, որովհետև Թումանյանը ճշգրիտ գտավ ազգային ոգին և ազգային բանը: Նաև այն պատճառաբանությամբ, որ Թումանյանի խոսքը մանկուց հասցեագրվում է մեզանից յուրաքանչյուրին և ինքնաբերաբար մեր մեջ դառնում մայրենի լեզվի կորիզ, խորիզ, ազգային մտածողության հունդ, ապա և ոգի ու շունչ: Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում այսօր թևածում էր թումանյանական շունչն ու ոգին: 7ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ք.Հայրապետյան) սիրով ու ակնածանքով ներկայացրին Թումանյանին՝ որպես հայոց բնաշխարհ, հայ մարդ, ազգային լեզվի, ազգային ոգու մարմնավորող: Պարզ լեզու ու ժողովրդական մտածողություն . Թումանյանին այսպիսին գիտեն բոլորը: Գիտեն նաև, որ ցանկացած ստեղծագործության հիմքում Հովհաննես Թումանյանը դրել է խորը նպատակ ու ասելիք՝ անկախ նրանից բանաստեղծություն է, պոեմ թե հեքիաթ: Այդ պարզությամբ ու անկեղծությամբ, որը բնորոշ է Թումանյանին, մեր աշակերտները կերտեցին նրա հայտնի հերոսներին՝ միաձուլվելով նրա աշխարհամտածողությանը: