Փետրվարի 21-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ բ դասարանում /ուսուցչուհի՝ Լյուդմիլա Խաչատրյան/ տեղի ունեցավ «Մեր սիրելի հայոց լեզուն» խորագրով դաս- ցերեկույթ՝ նվիրված Մայրենիի օրվան:
Դասն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեցին Ս. Կապուտիկյանի ոգեշունչ տողերը. «Դու փիղ ու բաբանի զարհուրանքի դիմադիր հառնած անկործանելի պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված, չավերվա՜ծ սկզբնապատկեր:
…Երդվում եմ պահպանել քեզ որպես սերնդեսերունդ փոխանցված և ինձ վստահած տոհմանման սրբություն և ինձնով տանել հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը»:
Հազարամյակների պատմություն ունեն հայ ժողովուրդը և ժողովրդից անբաժան հայոց լեզուն: Դարեր շարունակ հայ ժողովուրդը կռիվներ է մղել զանազան զավթիչների դեմ, կռվել է իր երկիրը, իր լեզուն, իր գոյությունը պաշտպանելու համար, և հայ քաջերի բերանից հնչել է հայոց լեզուն:
Աշակերտները նշեցին մայրենիի մեծ դերի մասին առածներ, հայ գրողների և օտարազգի անվանի մարդկանց՝ Պ. Սևակի, Ղ. Աղայանի, Վ.Տերյանի, Ջ. Բայրոնի և մյուսների անմահ մտքերը:
Գեղեցիկ բեմական խոսքով ներկայացրին«Հնչյունները», «Եզոպոսն ու լեզուն» երկխոսությունները, կատարվեցին «Հայ եմ» և «Հայոց լեզուն» երգերը:
Ցերեկույթի ավարտին հնչեց մեծ գրող Սերվանտեսի հետևյալ խոսքերը. «Առանց մտածելու խոսելն առանց նշանառության կրակել է»:
Դասն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և հորդորեց աշակերտներին անաղարտ պահել մայրենի լեզուն, խոսել միայն կիրթ, գրական հայերենով, որովհետև լեզուն շատ գործածելուց ոչ թէ աղքատանում, այլ ավելի է հարստանում:
Լճաշենի միջնակարգ դպրոց
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ