ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թումանյանը մեր աչքերով...»

Մարտի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանանի 150 ամյակի առթիվ փետրվարի 19 ից հայտարարվել են Թումանանական օրեր: Կրթահամալիրում կազմակերպվում են սիրված բանաստեղծին նվիրված ընթերցումներ, բաց դասեր, թատերական ներկայացումներ:

«Թումանյանը մեր աչքերով...» Ահա այս վերնագրի ներքո «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի թատերական ստուդիայի սաները սկսեցին իրենց Թումանյանական հաղթարշավը Հայաստանի ազգային գրադարանից: Թամանյանական մասնաշենքի դահլիճում կրթահամալիրի սաները բեմականացրին բանաստեղծի հայտնի և սիրված գործերը:

Թումանյանի հեքիաթների հերոսները դարձել էին մեր ժամանակակիցները. սուտլիկ որսկանները, որոնք այսօր այնքան տարածում ունեն, մի կաթիլ մեղրից մեծ կռիվ սարքող մարդիկ, Կիկոսի մահը՝ ոչնչից մեծ աղմուկ բարձրացնող մարդիկ, և քեֆչի Հասանները, որոնցից մենք շատ բան ունենք սովորելու:

Դերակատարներն իրենց յուրովի մոտեցմամբ Թումանյանի բոլոր դասական հեքիաթները դարձրին մերօրյա պատմություններ: Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ: Մեր սաներին ողջունելու էր եկել նաև «Գիքորը» ֆիլմի դերակատար Ալբերտ Ղուլինյանը:

 Հաղթարշավը դեռևս կշարունակվի Հ.Թումանյանի տուն թանգարանում, «Բուկինիստ» գրախանութում, ինչպես նաև կհյուընկալվենք Թումանյանի տուն-թանգարան՝ մասնակցելով արդեն ավանդույթ դարձած «Հեքիաթի հյուր» ինտերակտիվ ցուցադրությանը:

Հ.Թումանյանը մեր աչքերով... Թումանյանը մշտապես մեր կողքին է...

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…