ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեքիաթային մաթեմատիկա

Մարտի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

  • Եթե մենք չիմանայինք թվերը, չէինք իմանա, թե, որ թվականն է և ինչ օր է այսօր…

Ահա հենց այսպես 2019 թ. մարտի 7-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին բ դասարանցիները սկսեցին իրենց առաջնաելույթ դաս-հանդեսը <<Հեքիաթային մաթեմատիկա>> խորագրով:

Միջոցառման կառուցվածքը հեքիաթային էր, բեմական կահավորանքը գունեղ, շքեղ, գեղագիտական:

Փոքրիկներն իրենց հստակ արտասանությամբ ու ճշգրիտ կատարումներով համոզեցին, որ հեքիաթները խթանում են սովորողների հետազոտական աշխատանքների իրականացումը, քանի որ այն վեր է ածվում կենդանի գործողության, առաջացնում մեծ հետաքրքրություն: Երեխաները ոչ միայն տեսնում, ընդունում են, այլ նաև վերապրում են:

Դաս-հանդեսը լուծեց իր առջև դրած խնդիրը` միջառարկայական կապի և մանկական երևակայության միջոցով զարգացնել մաթեմատիկական մտածողությունը, սեր առաջացնել առարկայի նկատմամբ, հասկանալ այն:

Լեփ-լեցուն դահլիճն ամենայն հիացմունքով կլանեց բեմից մատուցվածը: Ներկա գտնվողները` աշակերտները, ուսուցիչները, ծնողները, ճիշտ է տիրապետում էինառաջադրված մաթեմատիկական լուծումներին, սակայն մատուցման որակը բոլորին տարավ նոր` հեքիաթային աշխարհ:

  • Հիրավի, դասվար Արևիկ Հայրապետյանը հաջողեց,- այսպես գնահատեց աշխատանքը դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը,- գիտելիքների անհատակ ծովի առաջին ալեկոծությունը 1-ին <<բ>> դասարանը հաղթահարեց գերազանց:

Նա նաև գարնանային գույներ ու բույրեր մաղթեց ներկաներին գարնանային առաջին տոնականհանդիպման կապակցությամբ:

 

 

 

                                                                                                                                                                                                            Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…