ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պատրաստ եղի՛ր դիմակայել աղետին

Մարտի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

    Քաղաքացիական  պաշտպանության միջազգային օրվան՝ Մարտի 1-ին  նվիրված  Լճաշենի  Ա.  Տեր-Գ րիգորյանի անվան  միջնակարգ  դպրոցում  ազդարարվեց  տագնապ:   5-12-րդ  դասարաններում   անցկացվեցին  փրկարարական,  տարհանման   և  առաջին   բժշկական   օգնության  միջոցառումներ՝   օգտագործելով   անշարժացնող    պարագաներ,   պատգարակ,  շինա  և  այլն:

Առավել   ուշագրավ   էին  1-4-րդ  դասարաններում  <<Պատրաստ    եղիր    դիմակայել  աղետին>>  զրույցները՝   տարբեր   իրավիճակներում   անվտանգության   կանոններն   իմանալու   և  դրանք   կիրառելու   մասին: Կատարվեցին   գործնական  աշխատանք՝  երկրաշարժից,  ջրհեղեղից, հրդեհից  պաշտպանվելու  համար:

 Կարևորեց  այն   հանգամանքը,  որ  բոլոր  դեպքերում  պետք  է  ճիշտ  կողմնորոշվել   և  հնարավորության   դեպքում  իրենց   հետ  վերցնել   փաստաթղթերը   և  առաջին   օգնության   դեղարկղը :  Գործնական     պարապմունքի   ավարտին  դպրոցի  տնօրեն   Ա.  Մուրադյանը  շեշտեց    դրանց  դաստիարակչական   մեծ  նշանակությունն  աշակերտների   գիտելիքները  հարստացնելու   և  բոլորին   տարերային   աղետներին  պատրաստ  դարձնելու   ուղղությամբ:

     

                                   Ն. Դավթյան                                                               Տնօրենի՝ մասնագիտացված  կրթական  աջակցությունների  գծով տեղակալ