ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 8, 2019
Պաշտոնական

Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Եղե՛ք առողջ, երջանիկ, նպատակասլաց, վայելե՛ք տոներն ու նոր նպատակներ սահմանե՛ք: Վստահ եմ, որ ինչպես 2018 թվականի ապրիլ-մայիսին դարձաք Նոր Հայաստանի կերտման ակտիվ մասնակիցն ու երաշխավորը, այնպես էլ հիմա ու ապագայում առաջնորդելու եք բազմաթիվ փոփոխություններ մեր հասարակությունում:

Սիրելի ուսուցչուհիներ, դաստիարակչուհիներ, կրթական ոլորտի կազմակերպման կին ներկայացուցիչներ, այստեղ ձեր մասնակցությունն ու դերակատարությունն առաջնային է: Իսկ աշխարհի որ կետում էլ լինես, յուրաքանչյուրը տվյալ հասարակության առաջընթացի կարևոր նախապայման է համարում զարգացած կրթական համակարգը: Ուստի, ձեր ակտիվ մասնակցությունն ու ստեղծագործականությունը պայմանավորելու է մեր որակյալ ներկան ու ապագան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն