ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էներգետիկայի կրթության բարելավումը` առաջնային

Մարտի 6, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող միջուկային հարցերի  ֆրանսիացի խորհրդական,  Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի տարածաշրջանային պատասխանատու Ալեքսանդր Գորբաչևին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, միջուկային հարցերի խորհրդականի տեղակալ Թիբո Աչեն, ORANO ընկերության վաճառքի տնօրեն Պետեր Բրանտենշտայնը, համագործակցության և մշակութային գործողությունների խորհրդատու  Ալեքս Բորտոլան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն էներգետիկայի մասնագիտությունների ուղղությամբ: Այս համատեքստում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնավորապես կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատություններում միջուկային էներգետիկայի բնագավառի որակյալ մասնագետների պատրաստումը` հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ատոմակայան:

Փոխնախարարի խոսքով` միջուկային ռեակտորների ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի մասնագետներ են պատրաստվում Երևանի պետական և  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում` համագործակցելով  Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի հետ:

Սակայն, սարքավորումների և տեխնիկական անհրաժեշտ պայմանների ոչ բավարար բազայով պայմանավորված` կրթական ծրագրերը և հետազոտությունները հիմնականում տեսական բնույթի են:Նշելով, որ  ատոմային էներգետիկայի զարգացումը ՀՀ կարևորագույն ռազմավարական ուղղություններից է, Ա.Անափիոսյանը շեշտել է, որ էներգետիկայի ուսումնական լաբորատորիների ու սարքավորումների ձեռքբերումը կրթության համակարգի գերակա խնդիրներից է: Կողմերը փոխադարձ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցության հուշագիր մշակելու,  ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: