ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լեգենդար հետախույզների անվան լսարան՝ Լեզվահասարակագիտական համալսարանում

Մարտի 7, 2019
Պաշտոնական

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, բուհի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք: Երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը: Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները: Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են դա: Իհարկե, հետախույզի աշխատանքը շատ բարդ աշխատանք է, և անհատը, ով դրանով զբաղվում է, պետք է ունենա բազմաթիվ որակներ: Նա պետք է փայլուն վերլուծաբան լինի, հոյակապ և ուժեղ կամքի տեր, պետք է մեկը լինի, ով կկարողանա կառավարել իր զգացումները, մարդկային տեսակի շատ լավ գնահատող լինի, այսինքն՝ դիմացի մարդուն կարողանա գնահատել և այլն: Բայց ամենակարևորը՝ պետք է լինի հայրենասեր, քանի որ չես կարող փողով կամ ուրիշ որակներով լինել հետախույզ: Պետք է բացարձակապես նվիրված լինես»,-մասնավորապես նշել է ՀՀ նախագահը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն