ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոնֆերանս՝ նվիրված «Ժառանգական հազվագյուտ հիվանդությունների միջազգային օրվան»

Մարտի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Միջոցառման համակարգող՝ ուսմասվար Ա.Գևորգյան։ 
Միջոցառման կազմակերպիչ՝ «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի' Գ .Հակոբյան։

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կազմակերպված կոնֆերանսին մասնակցում էին Երևանի հ.148 և հ.94 ավագ դպրոցների աշակերտները. նրանք ներկայացրին իրենց պատրաստած նյութերը՝ հետաքրքիր տեղեկություններով, երաժշտական ընդմիջումներով։

Կոնֆերանսի պատվավոր հյուրն էր ԵՊՀ-ի դասախոս Ժենյա Յավրոյանը. նա ողջունեց նախաձեռնությունը և աշակերտներին հրավիրեց ԵՊՀ՝ շարունակելու այս հաճելի համագործակցությունը։ Իսկ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը, դրվատանքի խոսքեր ասելով ընդգծեց, որ կոնֆերանսը մեծ հետաքրքրություն առաջացրեց «Կենսաբանություն» առարկայի նկատմամբ։