ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հետաքրքիր դաս

Մարտի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 6-ին Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VI ա դասարանում անցկացվեց բաց դաս Գերմաներեն առարկայից: Դասը վարում էր ԵՊՀ –ի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Քրիստինե Միրաքյանը, ով իր պրակտիկան էր անցկացնում մեր դպրոցում: Դասը նվիրված էր Գերմանիայի մշակույթին, տեսարժան վայրերին և հայտնի մարդկանց:

Աշակերտներն ակտիվ էին և տեղեկացված: Ժամանակակից մեթոդներով հետաքրքիր և տպավորիչ դարձվեց նյութը: Դասի ավարտին թեմայի վերաբերյալ կազմվեց խաչբառ և ձևավորվեց պաստառ:

Գերմաներենի ուսուցչուհի` Ռ. Ղարիբյան
Լճաշենի միջնակարգ դպրոց