ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օգտակար հղումներ

Մարտի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

      Կապանի  N 5 հիմնական դպրոցում շարունակում են «Անվտանգ համացանց»  դասընթացի անցկացումը: Օրվա լսարանը 9-րդ «ա» դասարանն է, իսկ դասընթացավարները կրկին 8-րդ «բ»  դասարանցիներ Նոննա Ավանեսյանը , Բելա Գևորգյանը  և Նանե Բաբայանը Դասընթացավարներն օգտակար հղումներով մատուցեցին նախատեսված թեման, որոնցով կարելի է ստուգել յուրաքանչյուրի համացանցային անվտանգությունը:

  Վերջում դասընթացը վերածվեց ասուլիսի, որում աշակերտները եզրահանգեցին, որ ագրեսիվ գործելը չունի արդարացված պատճառաբանություն նաև վիրտուալ շփումներում:

    Հարկ է նշել, որ ՎՎ կապանի ՏԶ գրասենյակի նախաձեռնած դասընթացները վերոնշյալ թեմայով արդյունավետ էր և վերապատրաստված աշակերտները հաջողությամբ դպրոցում ներդնում են ձեռք բերած հմտությունները:

 

                                                                                                                    Կապանի N 5 հիմնական դպրոց