ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել

Մարտի 12, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները:

Բացման խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանասավորումից` այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին: Հատկացված հավելյալ միջոցները հնարավորություն կտան մեծացնել ավագ դպրոցների  ֆինանսավորման գործակիցը, որն առաջացել էր դեռևս անցյալ տարվանից` գործակցի փոփոխության հետևանքով: «Անցյալ տարվա հունվարից ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը   փոխվել էր, և առաջացել էին ֆինանսավորման հետ կապված խնդիրներ: Կառավարությունում քննարկումների արդյունքում, քանի որ այս հարցն անընդհատ բարձրացվում էր, որոշում կայացվեց ֆինանսավորման գործակիցը բարձրացնել` ելնելով առկա հնարավորություններից: Կարծում եմ` այս որոշումից հետո ավագ դպրոցների տնօրենները կկարողանան լուծում տալ դպրոցներում կուտակված հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Սահմանվելու է  հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն:  Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը և կրթության որակի բարձրացմանը  միտված աշխատանքներին: Նա նաև տեղեկացրել է, որ հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում  ընդգրկվել են նորոգման առաջնային և հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները: Միաժամանակ, Ա. Հարությունյանի խոսքով` նախարարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել դպրոցաշինության ոլորտում,  և այդ նպատակով այժմ աշխատանքներ են տարվում բարեգործական կազմակերպությունների հետ: «Ժամանակին ավագ դպրոցներին հատկացվել են ամենավատ շենքային պայմաններով դպրոցները: Բայց այս պահին մենք ունենք իրողություն և աշխատաքնները կազմակերպում ենք`ելնելով այդ իրողությունից»,- նշել է նախարարը: Անդրադառնալով բովանդակային բարելավման ծրագրերին` նա նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենների ընտրության խնդրին` նշելով, որ բոլոր խորհուրդները պետք է ձևավորվեն օրենքներին համապատասխան, լինեն լեգիտիմ և կայացնեն դպրոցների զարգացմանը միտված որոշումներ: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման և տնօրենների ընտրության կարգերում: Նախարարը նշել է, որ այժմ  գույքագրվում են ավագ դպրոցների շենքային պայմանները, որպեսզի տրվի առկա վիճակին համընդհանուր գնահատական և մշակվի բերելավման ծրագիր:

Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն իր խոսքում անդրադարձել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի  հանրակրթության տեղեկատվական համակարգի լրացման կարևորությանը` ընդգծելով, որ այդ տվյալներն են հիմք  հանդիսանալու ոլորտի բարեփոխման ծրագրերի մշակման համար: Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ տվյալների մուտքագրման գործընթացին:

Քննարկման ընթացքում հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման փորձարկման ծրագիրը: Նախատեսվում է  կրեդիտային համակարգի ներդրման փորձարկումը սկսել բուհերին կից ավագ դպրոցներից: Հետագայում արդեն, ելնելով արդյունքներից, ծրագիրը կընդլայնվի: Բացի այդ, հաշվի առնելով, որ այժմ մեկնարկել է կրթության բովանդակության վերանայման լայնածավալ փուլը և չափորոշիչների ու առարկայական ծրագրերի փոփոխումը,  նախատեսվում է մինչև 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման գործընթացը:  Կասեցումը, ըստ վարչության պետի,  չի վերաբերելու «Ուսուցիչ» ծրագրով նախատեսված կամավոր ատեստավորմանը, որն առանձին գործընթաց է: 

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ավագ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, բարեկարգմանը,  դասարաններում աշակերտների խտությանը, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…