ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բայց մեր աշխարհն էլ... էսպես չի մնա...

Մարտի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ը տոնական էր: Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի /դասվար Հ. Սիմոնյան/ միջոցառումը նվիրված էր 150-ամյա պայծառ բանաստեղծին, ով ժպտում էր իր բարի ու պայծառ, անհիշաչար ժպիտով: Կարծես լսվում էր նրա անմահ ձայնը. «Աշխարհում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը: Հեշտ բան հո չի մարդ լինելը»:   

Փոքրիկ Սուրենը մարմնավորել էր Ամենայն հայոց բանաստեղծին՝ ներկայացնելով նրա անցած ուղին: Երեխաներն ասմունքեցին նրա քառյակներից, հիշեցին Թումանյանի հեքիաթները, պատմվածքները: Վերջում բեմականացրին հանճարեղ բանաստեղծի  «Էսպես չի մնա» բալլադը, որը բոլոր ժամանակներում արդիական հնչեղություն ունի: 

… մեր աշխարհն էլ … էսպես չի մնա…