ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հովհաննես Թումանյան-150

Մարտի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել

Վ. Տերյան

Փետրվարի 19-ին լրացավ հաշտ ու խաղաղ մարդկություն երազող Մեծ լոռեցու 150-ամյակը: Տոն էր Լոռու Դսեղ գյուղում: Կենդանացել էր Լոռվա գեղատեսիլ բնությունը: Բոլորի շուրթերին Թումանյանի անմահ քառյակներն էին:

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում էլ տոն էր:

5-7-րդ դասարանների սովորողները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ղալաչյանի ղեկավարությամբ կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին:

«Անուշի» նախերգանքի  ասմունքում է աշակերտը․

Էն լոռու ձորն է ուր հանդիպակաց...
Նրան հաջորդում է մյուս ասմունքողը.
Հազար ութ հարյուր վաթսունինը թվին...

Դրանից հետո սովորողները մանրամասն ներկայացնում են պոետի, մարդու գրական-հասարակական գործունեությունը, որի ընթացքում ասմունքում նրա քառյակներից, բանաստեղծություններից, պատմում հետաքրքիր դեպքեր կապված հեղինակի ուսումնական տարիների հետ: Վերջում բեմադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթը: Փոքրիկ դերասանների խաղը անկեղծ էր ու տպավորիչ:

 Միջոցառումն ավարտվեց հեղինակի՝ մեզ ավանդ թողած խոսքերով.

Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…