ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներգրավումը մտավոր զարգացման խթան

Մարտի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

   Մարտի 12-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի  կենսաբանության ուսուցչուհի  Անուշ Արզումանյանը և քիմիայի ուսուցչուհի  Մարիա Պետրոսյանը  9-րդ «ա» դասարանում  անց կացրին ինտեգրված դաս, որի նպատակն էր հետաքրքրություն առաջացնել ուսուցանվող առարկաներիի և շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ:

   Դասի թեման արդիական էր` «Էկոլոգիական խնդիրնեըը մեր շրջապատում», «Օդի,  ջրի, հողի  աղտոտում», «Պոչամբարների  ազդեցութոյւնը շրջակա միջավայրի  վրա»:

Ինտեգրված ուսուցումը,  որպես արդյունավետ մեթոդ,   միավորեց առարկաների  մասնագետների ուժերը, ստեղծեց միջառարկայական կապ, հարստացրեց դասի բովանդակությունը և աշակերտները վեր հանեցին թեմայի հետ կապված  տեղայնացված  խնդիրներ:

    9-րդ «ա» դասարանի աշակերտ Գևորգ Վարդանյանը, ով հանդես էր  գալիս որպես հաղորդված նյութի համակարգող ու քարտեզագրող, աչքի ընկավ տարբերվող ակտիվությամբ: 

Կապանի N 5 հիմնական դպրոց