ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի ծրագրի ղեկավար Լիրե Էրսադոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագրին և այդ համատեքստում Հայաստանի ինդեքսին վերաբերող հարցեր, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության ցուցանիշներին: ՀԲ ներկայացուցիչը կարևորել է մարդկային կապիտալի ինդեքսի բարելավման նպատակով գործողությունների ծրագրի մշակմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Միաժամանակ Լիրե Էրսադոն հույս է հայտնել, որ կառավարության նոր ծրագրում մարդկային կապիտալի զարգացմանը կարևոր տեղ է տրվում:
ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն իր հերթին ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի ցուցանիշների բարելավումը, ինչի մասին վկայում է կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության և գիտության նախարարությանը: Փոխնախարարը շեշտել է, որ ԿԳՆ-ն ձեռնարկել է մի շարք ռեֆորմներ, որոնք կնպաստեն մեր երկրում մարդկային կապիտալի ինդեքսի բերելավմանը: Մասնավորապես, նախարարությունը կարևորում է կրթության որակյալ արդյունքը` հիմնված ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հռչակված որակյալ կրթության հիմնական բաղադրիչների վրա (ուսուցիչների, աշակերտների, միջավայրի, բովանդակության և գործընթացների որակի բերալավում):
Ընդգծելով, որ Հայաստանում մարդկային կապիտալի ինդեքսի բարելավումը մեծապես կապված է կրթության առաջընթացի հետ` ՀԲ ծրագրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր, անդրադարձ է եղել տվյալների հավաքագրման նոր գործիքակազմին:
Նշենք, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրին միացել է 2018թ. հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից մեկը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ