ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանը: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ: «Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան այս կարևոր գործում: ԿԳ նախարարությունը խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի տարածմանը և կրթության համակարգի զարգացմանը»,-նշել է նա՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ տարիքից, միանալ այս նախաձեռնությանը: Գոհար Մամիկոնյանը նաև տեղեկացրել է, որ նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: «Մենք ցանկանում ենք այն դարձնել համահայկական թելադրության տոն, հայոց լեզվի տոն՝ ՀՀ ում և դրա սահմաններից դուրս»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելը, տարածելն ու զարգացնելն է: «Մենք ողջունել և սիրով գործակցում ենք այս երիտասարդ, ինքնատիպ նախաձեռնության հետ: Գիտենք, որ սոցիալական ցանցերում, հատկապես երիտասարդների շրջանում, հայերեն չեն գրում, և այսօր լեզվի խնդիր ունենք: Այս նախաձեռնությունը որոշ չափով կնպաստի այդ խնդրի լուծմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այն կնպաստի նաև գրագիտության մակարդակի բարձրացմանը, որը միայն դպրոցի խնդիրը չէ»,-նշել է Դավիթ Գյուրջինյանը՝ հորդորելով նախաձեռնությանը ներգրավել նաև տուն-թանգարաններին: «Այն հավելյալ առիթ կլինի, որ մարդիկ մեկ անգամ ևս գնան թանգարաններ, որը, ի վերջո, նաև խորհրդանշական է, երբ խոսքի վարպետների օրրանում ես գրում թելադրություն»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ թելադրության տեքստում, իհարկե, դժվար բառեր կան, սակայն դրանք արհեստական չեն ավելացված:
«Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ այս պահին դեռ հարթակների ներգրավմամբ են զբաղված. պատրաստվում են դիմել համալսարաններին, դպրոցներին և հասարակական կազմակերպություններին: «Թելադրությունն անցկացվելու է միաժամանակ մի քանի հարթակներում: Այն նպատակ ունի բարձրացնել հայերենի կարևորությունը ինչպես ՀՀ-ում, Արցախում, այնպես էլ սփյուռքում: Թելադրությունն այս տարի նաև արևմտահայերեն է լինելու: Մեր մոսկովյան գործընկերները ևս ակտիվ ներգրավված են այս հարցում, որոնք միաժամանակ զբաղված են եվրոպական հարթակների համակարգմամբ: Իրականում մենք մեծ պատասխանատվություն ենք զգում լեզվի խնդրին մոտենալիս, և մեզ համար կարևոր է, որ պետությունը որևէ ձևաչափով մասնակից է դրան: Երկար տարիներ մենք պետականության, մշակույթի, լեզվի պահպանման խնդիր ենք ունեցել, և եթե այսօր պետության կողմից է գնում այս ազդակը, սա ամբողջությամբ նոր իրավիճակ է, երբ պետությունն ու հանրային սեկտորը միաժամանակ մասնակցում են և կարևորում խնդիրը»,-նշել է Հայկ Դավեյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Թումանյանի 150-ամյակի հետ:
Նշենք, որ արդեն մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13.00-ին: Նախագծի մանրամասները՝ www.teladrutyun.am և www.facebook.com/events/790086868002539:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ