ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դու միակ սուրբ, դու միակ բարի, մայրական դու գիրկ...»

Մարտի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

«Դու միակ սուրբ, դու միակ բարի, մայրական դու գիրկ...» այս խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի VIբ դասարանի միջոցառումը՝ նվիրված մայրերին /Դասղեկ Նաիրա Գրիգորյան/:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգ ու արիությունը: Սաները հանդես եկան թեմատիկ երգերի կատարմամբ, որը մեծ հիացմունք, հուզմունք պատճառեց ներկաներին և մտովի տեղափոխեց բարությունն ու հրաշագործությունն ամփոփող մայրական աշխարհ: Դհոլի ու դուդուկի համակցմամբ տղաների մատուցած կատարումն ավելի ներդաշնակ ու ամփոփիչ դարձրին տոնակատարությունը:

Միջոցառման մասնակիցներն, արտահայտելով իրենց խոնարհումի առհավատչյան, արժևորեցին հայուհու կերպարը, նրա անգնահատելի դերն՝ ամուր ու ավանդական ընտանիքի կայունության և հայրենասիրական վեհ արժեքներ դաստիարակելու գործում:

ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան