ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ասմունքի փառատոն օտար լեզվով

Մարտի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. մարտի 2-ին Վանաձորում տեղի ունեցավ ասմունքի ամենամյա ազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում էին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանի շնորհալի աշակերտներ Շուշանիկ Քարհանյանը և Աստղիկ Ադամյանը /անգլերենի ուսուցիչ Լ. Նալղրանյան/: Նրանք արժանացան հավաստագրերի FLEX ծրագրի կողմից: Մաղթենք նրանց նորանոր հաջողություններ և բազում հաղթանակներ:

FLEX-ը դպրոցականների համար նախատեսված ծրագիր է, որն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագրի դիմորդները մասնակցում են երեք փուլից բաղկացած մրցույթին: Հաղթողները մեկնում են ԱՄՆ՝ անվճար սովորելու ամերիկյան ավագ դպրոցում և ապրելու ամերիկյան հյուրընկալ ընտանիքում: