ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նվաճված էր լավագույն մրցանակը

Մարտի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

Արդեն 26-րդ անգամ անընդմեջ Լոռու մարզի Վանաձոր համայնքում անց է կացվում Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան փառատոնը, որին մասնակցում էին նաև Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ  23 հիմնական դպրոցի սաները:

Դպրոցի յոթ սաներ վերադարձան պատվոգրերով, իսկ 8-րդ «բ» դասարանի ինը աշակերտ և ղեկավար հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ. Խաչատրյանը «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ողբերգության /մեկ հատված/ բեմականացման համար Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի մշակույթի և սպորտի վարչության կողմից պարգևատրվեցին լավագույն մրցանակով՝ գավաթով: