ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պի» թվի օրվան նվիրված մրցույթ

Մարտի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

    «Միասնությունը ուժ է» կարգախոսը ապացուցեց իր ազդեցությունը, երբ 2019 թվականի մարտի 14-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի «Բնագիտամաթեմատիկական» մեթոդմիավորումը կազմակերպել էր առարկայական մրցույթ` նվիրված «Պի» թվի օրվան։

եր դպրոցում արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումը իր ճանաչողական և դաստիարակչական հետքն է թողնում յուրաքանչյուր տարի։ Փայլուն խաղ ցուցաբերեցին X-4 և X-5 դասարանների հավաքական թիմերը։ Մեկ միավորի առավելությամբ հաղթող ճանաչվեց X-5 դասարանի հավաքականը: Հնչեցին շնորհավորանքներ, դրվատանքի խոսքեր, ևս մեկ օր անցավ դպրոցի պատմության մեջ` կարևորելով գիտելիքի, կրթության ուժը մարդու կյանքում։

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց