ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:
Կարևորելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեկամ երկրի հետ համագործակցությունը հատկապես կրթության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ: Անդրադառնալով դեռևս 2016 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության միասին» փոխըմբռնման հուշագրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրույթների կատարման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտություն կա, ինչի իրականացումը կխթանի մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում: Իր հերթին կարևորելով հուշագրի իրագործումը՝ ԱՄԷ դեսպանը շեշտել է, որ դրան մեծապես կարող է նպաստել Հայաստանում մայիսին նախատեսված երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:
ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և այդ համատեքստում նախարարին առաջարկել է դիտարկել ԱՄԷ գիտակրթական համակարգի գործունեությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների կրթության և գիտության ոլորտը համակարգող պետական պաշտոնյաների փոխայցերը խթան կհանդիսանան հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը և կնպաստեն գործնական քայլերի իրականացմանը:
Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի կրթական համակարգն իրապես բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտություն ունի: Այդ համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձի ուսումնասիրումն արհեստական բանականության և ներառականության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստման կազմակերպման, հանրակրթության համակարգում որոշ դպրոցներում արաբերեն լեզվի ներդրման հնարավորության և մի շարք այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ