ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության նոր ուղի կամ միջազգային կրթություն

Մարտի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ.139 ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է յուրաքանչյուր աշակերտի ապահովելու որակյալ, ժամանակի պահանջներին համահունչ, միջազգային ուղենիշներին միտված կրթությամբ, և արդյունքը երկար սպասել չտևեց:

Ուսումնական 2-րդ կիսամյակը նշանավորվեց հաճելի նորությամբ. 12-4  դասարանի աշակերտուհի Սոնա  Վահրամի Գևորգյանը մասնակցեց Կլայպեդա քաղաքի  LCC  համալսարանի կոզմից կազմակերպված հրապարակախոսական մրցույթին՝ զբաղեցնելով 2-րդ տեղը:

Աշակերտների կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու, նրանց խրախուսելու և մյուսներին էլ ոգևորելու համար ուսման մեջ լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները պարգևատրվում են:

Նորանոր հաջողություններ ենք մաղթում մեր Սոնային, նրա օրինակը թող վարակիչ լինի շատերի համար: Սոնան վստահեցնում է՝ իր՝ հետագայում ձեռք բերած  գիտելիքները  կօգտագործի միմիայն  հանուն Հայաստանի շահերի, իսկ դպրոցը հպարտ է, որ այս անգամ մեր երկիրը ներկայացնողն իր սանն է: