ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրաբույր գարունը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 14-ին 10-րդԳ դասարանի սաները՝ դասղեկ Լ. Ղազարյանի կազմակերպմամբ,ներկայացան ինքնատիպ և հետաքրքիր անակնկալով,որն ընդգծում էր ոչ միայն գարնան գալուստը, այլև նրա մայրաբույր շունչը: Միջոցառումը նվիրված էր մոր, կնոջ,աղջիկների փառաբանմանը:Ուղեկցվում էր հուզիչ և անկեղծ խոսքով, երգերով,որոնք թեմայի բերումով, որքան էլ արտահայտիչ չհնչեն, միևնունն է, տպավորիչ են և ինքնաբուխ:Հանդիսատեսի շարքերում կային ուսուցիչներ, մայրեր,քույրեր,ովքեր ապրում էին անմոռանալի պահեր:Ամենատպավորիչը գեղեցիկ տեսաֆիլմի ցուցադրումն էր,որում երևում էին մասնակիցների և իրենց մայրիկների լուսանկարները՝ տարբեր վայրերում և ժամանակներում:

Հումանիտար առարկաների մասնաբաժին