ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հին սլավոնական տոնի հետքերով. Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երբեմն ավանդական տոների արձագանքներ համարվող տարաբնույթ միջոցառումները ավելի ուսանելի ու դաստիարակիչ են դառնում երեխաների, ինչու չէ, նաև մեծերի համար:Նմանատիպ միջոցառում էր մարտի առաջին հնգօրյակում մեր դպրոցի 10-րդ դասարանի սաների մասնակցությամբ և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Սանթուրյանի կազմակերպմամբ կայացած միջոցառումը՝ նվիրված սլավոնական կրոնական և ժողովրդական ամենահին տոներից մեկին՝ Մասլենիցային:

Միջոցառման սկզբում հնչեցին տոնի խորհրդանշական երանգներն ու բնույթը, ինչպես նաև հիմնական էությունը բացահայտող հետաքրքիր տեղեկություններ: Այդ ամենին համեմվեցին  կենսախինդ երաժշտությունը, թեմատիկ երգերը:Հանդիսատեսի աչքի առաջ մասնակիցների կողմից պատրաստվում էր տոնի ամենատարածված կերակրատեսակներից մեկը՝ հայտնի բլինին:Ամենատպավորիչը այն էր, որ անսպասելի հայտնվեց «Լեդի Մասլենիցան»՝ պատրաստված ծղոտից և զարդարված զանազան կտորներով. նրա ողջույնի խոսքը հանդիսատեսին հասցրին միջոցառման մասնակիցները: Ընդհանուր մթնոլորտը, կահավորանքը ապահովում  էին տոնի ամբողջ հմայքը:

Դաստիարակչական աշխատանքներին կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան