«Թումո» /Tumo Center for Creative Technologies/ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տրվել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին , Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
Ողջունելով նախաձեռնությունը՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սկսում է իրագործվել շատ կարևոր մի նախաձեռնություն, որը պետք է խթանի հետազոտության և նորարարությունների մուտքը բարձրագույն կրթության համակարգ․ «Ինժեներական և կիրառական գիտությունների այս նոր կենտրոնի հիմնումն այդ ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլ է, և մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որ ստեղծվող կենտրոնը ապրի և իր հետ նոր զարգացում բերի։ Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ պետությունը համաձայնություն է տվել, նաև միջոցներ հատկացրել՝ ստեղծել լաբորատորիա կամ որևէ կենտրոն, սակայն դրանք գեղեցիկ բացումներից հետո արդյունավետ չեն գործել։ Հաշվի առնելով, որ նոր կենտրոնը ստեղծվում է «Թումո»-ում, որը կրթության նորարարության ոլորտում արդյունավետ գործունեության մեծ փորձ ունի, լիահույս եմ, որ նոր նախագիծը ծառայելու է իր հիմնական նպատակին»,- նշել է նախարարը և ընդգծել, որ «Եվրոմիությունը հանուն նորարարության» ծրագրի շրջանակում կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ, որն ունի երկու կարևոր բաղադրիչ։ Դրանցից մեկը՝ «Թումո»-ում ինժեներական և կիրառական գիտությունների նոր կենտրոնի ստեղծումն է, մյուսը՝ հանրակրթության ոլորտում մաթեմատիկա և բնագիտական առարկաների՝ 1-12-րդ դասարանների կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակումը, դասագրքերի ստեղծումը, փորձարկումն ու մանկավարժների վերապատրաստումն է․ «Սա հանրակրթության ոլորտում տեղի ունեցող մեծ գործընթացի կարևոր փուլերից է, որն իրականացվելու է առաջիկա երկու-երեք տարիներին։ Զուգահեռաբար նախաձեռնել ենք նաև մնացած առարակների չափորոշիչների և կրթական ծրագերի մշակում, որն ավարտելուց հետո հանրակրթության ոլորտում ակնկալում ենք ունենալ նոր իրավիճակ»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը ԵՄ-ի և «Թումո»-ի հետ արդյունավետ է լինելու։
Նախագծի մեկնարկի կապակցությամբ ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը ներկայացրել է տեսաուղերձ, ողջույնի խոսք են ասել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է «ԵՄ - Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը, որին հետևել է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Այնուհետև ԿԳ նախարարի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նոր կրթական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախատեսվում է Երևանում` «Թումո» կենտրոնին կից, կառուցել մոտ 15000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես, օրինակ, «Թումո» լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների սրահ և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: «Թումո» լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական հմտություններ:
Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը նորաստեղծ համալիրի մի մասն է լինելու:
Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը՝ կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով հատկացնում է 23 մլն. եվրո դրամաշնորհ, որից 10,5 մլն.՝ STEM առարկաների չափորոշիչների մշակմանը, իսկ 12,5 մլն.՝ «Թումո» ստեղծարար կենտրոնին «ԵՄ - Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացման նպատակով: «Թումո»-ին կից ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի ծրագրային ընհանուր արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվում է ԵՄ-ի և «Թումո» կենտրոնի համաֆինանսավորմամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ