1869 թվականին «մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն». Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Լևոն Շանթ, Երվանդ Օտյան... Անուններ, որոնք հայ մտքի ու հոգու պատմությունը կերտեցին, անուններ, որոնցից յուրաքանչյուրն իր ասպարեզում անգերազանցելի է:
Մեր հանճարեղ լոռեցին...Թումանյանն իր առանձնահատուկ տեղն ունի յուրաքանչյուրիս ողջ գիտակցական կյանքում: Մենք մեր թոթովախոս լեզվով առաջինը նրա' բանաստեղծություններն ենք արտասանում, նրա հեքիաթներով ենք գունավորում մեր մանկությունը, Թումանյանի հետ դպրոց ենք գնում ու տարեցտարի մեծանում Գիքորի, Նեսոյի, Մարոյի ողբերգությունը մեր հոգուն ծանրացած, ապրում ենք՝ նրա հերոսների անմնացորդ սերը մեզ չափանիշ դարձրած, հասունանում թումանյանական անմնացորդ հայրենասիրությամբ, սովորում նրանից պայքարել ու մաքառել, չերկնչել ու գլուխ չկախել, սովորում ենք գնահատել վեհը, ազնիվն ու վսեմը, դատապարտել նսեմն ու ստորը, հասկանում ենք, որ կյանքի ամեն օրը մեզ ապացուցելու բան ունենք, և որ յուրաքանչյուր օր պետք է ավարտենք այն գիտակցությամբ ու հավատով, որ քաջնազարականությունը մեզ չի սպառնում:
2019թ. մարտի 17-ին ՌԴ Տյումեն քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում Թումանյանի 150-ամյակին նվիրված հերթական ցերեկույթն էր:
Այս անգամ քայլում էինք՝ հեռադիտակը մեզ ընկեր դարձրած: Դիտեցինք ու ավելի ուժգին սիրեցինք Թումանյանի Լոռին, նրա զննած Ջավախքը, նրան հիացմունք պատճառած մեր հայոց լեռները: Վարակվեցինք նրա իմաստությամբ, խորությամբ ու պարզությամբ, վշտին դիմակայելու անսահման տոկունությամբ, բարությամբ ու հավատով: Քաղեցինք դասեր, որոնք միայն նա' կարող էր մեզ տալ:
Միջոցառումը հագեցած էր երգ ու պարով, ժպիտով ու արցունքներով: Վստահաբար կարելի է ասել, որ այն, ինչ քաղեցինք այս միջոցառմանը, վաղը նորից սերմ է դառնալու ու բերք է տալու, որովհետև պարարտ հող կա, և դա այնքա՜ն հրաշալի է այս օտար ափերում:
Այս միջոցառումով մեր քաղաքում եզրափակեցինք թումանյանական օրերը: Մեկ ամիս շարունակ մեր մշակույթի կենտրոնն ու համայնքն ապրեց Թումանյանով, լիացավ ու հագեցավ նրա շնչով ու ոգով:
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՞ն է դեռ մնում,-
Զարմանում եմ, թե՝ ո՜վ շռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ...
Եվ, իսկապես, աստված անասելի շռայլ է գտնվել Ամենայն հայոց բանաստեղծի հանդեպ: Այդ շռայլության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք այս տոնը, որը միշտ մեզ հետ է լինելու, տոն, որն ունի Թումանյան անունը:
Շնորհավո'ր ծնունդդ, աշխարհին լույս ու սեր սփռող, ամենքի հետ ապրող ու ամենքի չափ տառապող, աշխարհին ու մարդկանց արևի նման նայող մեծն Թումանյան:
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ