ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինքնակառավարման լադը ֆրանկոֆոն

Մարտի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

   Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է և Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Ֆրանկոֆոն նոտայով:

    Աշակերտական խորհուրդը դեռ մեկ ամիս առաջ էր ծրագրեր կոլեգիալ կառավարման իրենց իրավունքը ներդնել Ֆրանկոֆոն մշակույթի խրախուսմանը, քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը, համերաշխության տարածմանը:

    Հաջորդիվ կատարվեցին համապատասխան գործողությունները`

  • Օրվա ընտրություն-տնօրենության հետ համաձայնեցում
  • Ծրագրի կազմում
  • Աշակերտների կցագրում փոխարինվող պաշտոններին
  • Գործառույթների բաշխում
  • Ֆրանկոֆոն նյութերի պատրաստում, բաժանում 1-ին ժամ դասավանդողներին
  • Ֆրանսիական երաժշտության հավաքագրում, տեխնիկայի նախապատրաստում
  • Անվանաքարտերի (բեջերի) պատրաստում, բաժանում
  • Գործակարգավարական ժողով-օրվա ռեժիմի իրազեկում:

    Համաձայն վերոնշյալի, մարտի 20-ին, տնօրենի հրամանով, դպրոցի կառավարումը հանձնվեց ուսուցչական կազմի կողմից ընտրված աշակերտներին, որոնցից 36-ը որպես ուսուցիչ, դասավանդեցին առարկաները, իսկ 5 աշակերտներ վիճակահանությամբ կատարեցին ղեկավար աշխատանքները (տնօրեն` Արզումանյան Անի -7բ , փոխտնօրեն  ուս. գծով- Բաբայան Նանե -8բ, ՄԿԱ – Այվազյան Էլեն-9ա, ԴԱԿ-Հարությունյան Մարթա):

   Օրն ընթացավ ռեժիմի և նախատեսված պլանի համաձայն:

  Վաղ առավոտյան երեխաներին և աշխատողներին դպրոց կանչեց ֆրանսիական երգն ու երաժշտությունը:

  Բովանդակային ճեպահավաքից հետո հնչեց զանգը և բոլորը գործի անցան:

   Ուշագրավ էր, որ աշակերտները լիարժեք պատրաստվել էին դասերին և ամենայն պատասխանատվությամբ ստանձնել գործը:

- Ընդամենը երեք ժամ եմ պարապել, բայց շա~տ հոգնել եմ,- հոգոց հանելով ուսուցչանոց մտավ Անժելիկան:

- Օրն այնպես լա՜վ է անցնում, ամեն ինչ այնպես հարթ է ու կարգին,- ծածուկ թռվռաց Նանեն:

- Ամեն ինչ լուրջ էր ու գոհացնող,- զարմացական հնչեց ընկեր Սարգսյանի շուրթերից:

    Դասերից հետո կայացավ մանկավարժական խորհրդի լիակազմ նիստ, որտեղ ներկայացվեց, արված աշխատանքը, որն իրապես մասնագիտական կողմնորոշման գործուն մոտիվացիա էր:

   Դպրոցի ուսմասվար  և տնօրենի պաշտոնակատար Ա. Մկրտչյանը ամփոփեց օրը և խրախուսեց աշակերտական միտքն ու գործը, հավաստեց, որ ինքնակառավարումը երեխայի շահերի պաշտպանության ապահովում է, որում համոզվեցին երեխաները, ստանալով լիարժեք վստահության քվե ավագների կողմից:

    Այո՛, օրը տոնական էր և հանդիսավորության պակաս չզգացվեց. պաշտոնապես հանձնվեց «Գործիր ստանդարտից դուրս» մրցույթում հատուկ անվանակարգերի արժանացած դասարանների շնորհակալագրերը, որն,  ի դեպ կնքել էր, տնօրենի պաշտոնը ստանձնած Անի Արզումանյանը: 

  ԱԽ նախագահ  Մարթա Հարությունյանը  կոչ արեց` նոր մտահղացումների:

Կապանի N 5 հիմնական դպրոց