Միջոցառման կազմակերպիչներ` տնօրինություն, Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորում, ուսուցչուհի Կ.Խաչատրյան։
Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել։
Վ.Տերյան
Ժամանակների հոլովույթում հնչող այս խոսքերը այսօր էլ կենդանություն ստացան Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում. աշակերտները, փոքրիկ դերասաններ դարձած, մարմնավորեցին Հ.Թումանյանին, Լ.Շանթին, Ավ.Իսահակյանին, Հ.Շիրազին, Վ.Տերյանին, ռուս բանաստեղծ Վ .Բրյուսովին, որոնք հավաքվեցին Թումանյանի տանը, ինչպես իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը, որպեսզի խորհեն ազգի անցյալն ու ապագան կամրջող հոգևոր արժեքների շուրջ։
Այսօրվա միջոցառումը իրենց ներկայությամբ պատվեցին
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը
2. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Բալբաբյանը
3. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը
4. Արաբկիր վարչական շրջանի կրթության , մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Աղասյանը
5. Մ.Գալշոյանի այրին` տիկին Ագնեսան
6. Մ.Գալշոյանի դուստրը` Սիրանույշ Գալշոյանը
7. Արցախյան պատերազմի մասնակից կանանց հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Աիդա Սերոբյանը
8. ԵՊՀ -ի դասախոս, գրականագետ, պրոֆեսոր Սերժ Սրապիոնյանը
9. Հ.Թումանյանի տուն- թանգարանի գիտաշխատող Անահիտ Մկրտչյանը
10. Դպրոցների հարգարժան տնօրեններ
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց
20.03.2019թ.
Նրանք դրվատանքի խոսքեր ասացին աշակերտներին, դպրոցի տնօրինությանը և ուսուցիչներին, իսկ Թումանյանի թանգարանի գիտաշխատողը դպրոցի գրադարանին նվիրեց բանաստեղծի կյանքին, ընտանիքին և գործունեությանը նվիրված գիրք։ Միջոցառումը մեկ անգամ ևս եկավ հաստատելու, որ Թումանյանը մեզ հետ է բոլոր ժամանակներում, իսկ նրա ստեղծագործությունները` սերունդների շուրթերին։
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ