ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՆ Հրաձգության մարզադպրոցի սաները՝ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության մեդալակիրներ

Մարտի 22, 2019
Պաշտոնական

Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների պայքարում ՀՀ ԿԳՆ Հրաձգության մարզադպրոցի 20-ամյա սան Հովհաննես Մարգարյանը վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում գրանցել է 378 միավոր՝ գրավելով երկրորդ տեղը: Հովհաննես Մարգարյանի մարզիչն է՝ Էդուարդ Ղարիբյանը:
Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ և 198.4 միավորով գրավել չորրորդ տեղը: Նրա մարզիչն է՝ Խորեն Իգիթյանը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 13 ներկայացուցիչ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ և վազող թիրախ մրցաձևերում: