«Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն» կարգախոսով առաջնորդվելով, ինչպես նաև արձագանքելով հանրապետական շաբաթօրյակ անելու կոչին՝ մարտի 23-ին մեր դպրոցում կազմակերպվեցին դպրոցամերձ տարածքի և դասասենյակների հիմնամաքրման աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում էին ուսուցչական և աշակերտական համակազմերը: Օրվա խորհուրդը ողջունելի էր և դաստիարակիչ, և, կարծում ենք, այն շատերին է ծանոթ. այն Փոքրիկ իշխանի նշանավոր միտքն է. «Ամեն առավոտ ես արթնանում եմ, կարգի եմ բերում ինձ և իմ մոլորակը» :
Դպրոցի տնօրինություն