ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շաբաթօրյակ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Մարտի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 23-ին  Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան  միջնակարգ  դպրոցն իր  ողջ կազմով «Մաքուր  Հայաստան»  համապետական ծրագրի  շրջանակներում մասնակցեց  շաբաթօրյակին:

Աշակերտները  մաքրեցին դասասենյակները,հանդիսությունների  սրահը,ապա դասղեկների  և ուսուցիչների հետ մաքրեցին, բարեկարգեցին  դպրոցի  բակը, շրջակայքը, հարակից  տարածքները, հարակից  փողոցը, դպրոցի  ճանապարհը:

XԱ   դասարանի  աշակերտները  մաքրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի  շրջակայքը,իսկ  XIԱ  դասարանի  աշակերտները՝  Արգիշտի   I-ի թողած  սեպագիր արձանագրության  շրջակայքը:

Աշակերտները  մեծ  ոգևորությամբ  էին աշխատում  և  գիտակցում, որ դպրոցի բակի, շրջակայքի   մաքրումը,բարեկարգումը և աղբահանումը մաքուր  են  պահում իրենց  մանկության փոքրիկ մոլորակը:

Աշակերտների մոտ շաբաթօրյակն ունեցավ դաստիարակիչ նշանակություն, նրանց  մոտ ձևավորվեց շրջակայքում աղբ չթափելու մշակույթ:

Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ 

Ն. Դավթյան