ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առանցքային նշանակություն է տալիս թմրամոլության հասցրած վնասների վերաբերյալ դեռահասների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանը: Այս համատեքստում Լ. Առաքելյանը նշել է. «Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում են թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ դեղերի և դրանց վնասների ու կործանարար ազդեցության վերաբերյալ բաց դասեր, քննարկումներ, իրազեկման դասընթացներ, դասախոսություններ: Ուսումնական հաստատություններում ցուցադրվում են նաև թեմատիկ ֆիլմեր և տեսահոլովակներ, որոնց միջոցով տեսանելի է դառնում այդ վնասակար միջոցների օգտագործման ծանր հետևանքները մարդու առողջության վրա»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» դասընթացում ընդգրկված են ծխախոտի և թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցության թեմաներով նյութեր:
Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետների խմբի ղեկավար Իլզե Ջակոբսոնը ներկայացրել է, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակը գլոբալ մակարդակով գնահատելու համար կենտրոնը ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերության երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության նոր ծրագրի առաջարկ (EU4 Monitoring Drugs project 2019-2021): Ծրագրի նպատակն է առավել խորքային ծանոթանալ ԵՄ գործընկեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, ռիսկերի գնահատման մեխանիզմներին, նպաստել գործընկեր երկրների կարողությունների զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության փոխանակման, կանխարգելման նոր մեթոդների ներդրման և առաջավոր փորձի տարածման հետ կապված մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ