ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անակնկալ մայրիկներին

Մարտի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Գարուն է:
Բնությունը զարթոնք է ապրում: Հետաքրքիրն այն է, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը հենց գարնանն է լինում: Ինչպես ամեն տոն, Մարտի 8-ն էլ լի էր անակնկալներով: Մարտի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի սովորողները (դասվար Շուշիկ Իսահակյան) ծնողներից գաղտնի փոքրիկ միջոցառում էին կազմակերպել: Աշակերտները ասմունքեցին հայերեն, ռուսերեն, անգլերեն, երգեցին, ծաղիկներ նվիրեցին մայրիկներին:
Անակնկալը հուզել և շատ էր դուր եկել մայրիկներին:
Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար: