ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար դաս ֆիզիկայից

Մարտի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1–ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նարինե Հովհաննիսյանը հեռավար դաս վարեց  դպրոցի 9-րդ «բ» դասարանի և Լոռու մարզի Սպիտակի շրջանի  Ջրաշենի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։

Դասի թեման էր «Գաղափար ատոմային էներգիայի մասին։ Ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»: Աշակերտները դասահարցման փուլում ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված «Միջուկային ռեակցիաների և ռադոակտիվ ճառագայթման» մասին սահիկահանդեսը։ Ապա  ուսուցչուհին մատուցեց նոր դասը ԳՈՒՍ աղյուսակի և  իր կողմից պատրաստված սահիկահանդեսի օգնությամբ, որի միջոցով նյութն առավել մատչելի ու տեսանելի էր սովորողներին։ Դասի ընթացքում էկրանի տարբեր կողմում գտնվող աշակերտները անկաշկանդ և ոգևորված պատասխանում էին հարցերին և բարձրաձայնում էին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց ուսուցչուհին տալիս էր հիմնավորված պատասախաններ։

Դասի արդյունքում  աշակերտները պատկերացրեցին, որ մարդկության համար սպառման եզրին գտնվող էներգետիկ հիմնախնդրի լուծումն ատոմային էներգիայի միջոցով  պետք է իրականացնել առավելագույն զգուշությամբ։ Ինչպես նաև պատկերացրեցին թե ինչպիսի չարիք է ռադիոակտիվ ճառագայթումը մարդու օրգանիզմի համար։

Նման դասերը նպաստում են նաև, որ  աշակերտները գիտելիքների և գիտելիքների  ձեռքբերման փորձի փոխանակում կատարեն ։