ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգված է և ամեն ինչ անելու է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը լավագույնս իրականացվի: «Այսօր տեղեկացրել եմ վարչապետին, որ նախորդ տարիներին ծրագրի իրականացման ընթացքում բախվել ենք մի շարք խնդիրների, որոնք հիմնականում կապված են ֆինանսական հարցերի և պետության կողմից լրացուցիչ ֆինանսներ ներգրավելու անհրաժեշտության հետ»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ վարչապետը, իր հերթին կարևորելով ծրագրի իրականացումը, նշել է, որ համապատասխան հաշվարկների դեպքում կդիտարկվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու հնարավորությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն համապատասխան հանձարարականներ են տրվել: Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց. առաջինը՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի 2018թ. մարտ-դեկտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն, երկրորդը՝ հիմնադրամի 2018թ.-ի ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնող ընկերության հաստատում և հիմնադրամի հետագա կարգավիճակի մասին հարց: Ի լրումն ֆինանսական հաշվետվության աուդիտի՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի առաջարկով որոշում է ընդունվել նաև իրականացնել հիմնադրամի համընդհանուր գնահատում՝ խնդիրների վերհանման, հետագա անելիքների ճշգրտման և համապատասխան լուծումների առաջարկման նպատակով: Ելենա Միլոշևիչը նաև առաջարկել է ապահովել խորհրդի առավել մեծ ներգրավվածություն հիմանդրամի գործունեությանը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն ունի մեծ փորձառություն և պատրաստակամ է այն փոխանցել ՀՀ կառավարությանը:
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը ներկայացրել է 2018 թ. մարտ-դեկտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվությունը, որը խորհրդի կողմից ընդունվել է ի գիտություն: Հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկացվել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը՝ կարևորելով անցումային ժամանակահատվածում ծրագրի կայունության և շարունակականության ապահովման ընթացքը:
Հիշեցնենք, որ ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների: Մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով տարրական դասարանների 40000 աշակերտների սնունդ: 2019 թվականին նախատեսվում է Արագածոտնի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարության հանձնառությանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ