ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական թելադրության տոն ՝ ՀՀ-ում, Արցախում և սփյուռքում

Մարտի 28, 2019
Պաշտոնական

«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: ԿԳՆ-ն խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին միանալ այս նախաձեռնությանը: Այս հասարակական նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: Թելադրությունն անցկացվելու է մարտի 30-ին, ժամը 13.00-ին, միաժամանակ մի քանի հարթակներում. այս տարի այն նաև արևմտահայերեն է լինելու: Գնահատականն ուղարկվելու է յուրաքանչյուր մասնակցի և չի հրապարակվելու: Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Հ. Թումանյանի 150-ամյակի հետ: Թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:
Նշենք, որ ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Գյումրու Հայորդաց տունը, Էջմիածնի Էօրնեկեան, Վանանդի, Անիպեմզայի, Գավառի թիվ 7 միջնակարգ, Աբովյանի թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցները: Այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել հետևյալ երկրներում ու քաղաքներում. Ռուսաստանում՝
Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ:

Շտապե՛ք գրանցվել առկա ազատ հարթակներում՝
Երևանում՝

1) Հայկական պետական մանկավարժական համալսարան
2) Ա.Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան
3) Վարդանանք կրթահամալիր, Միչուրինի փողոց
4) Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, Նորքի այգիներ փող., 193 շենք

Մարզերում և Արցախում՝

1) ք․ Աբովյան, Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց 
2) ք․ Գավառ, Գավառի 7 միջն. դպրոց 
3) ք․ Էջմիածին, Էօրնեկեան դպրոց
4) ք․ Նոյեմբերյան, թիվ 2 նախադպրոցական հաստատություն
5) գ. Անիպեմզա, Անիպեմզայի միջնակարգ դպրոց 
6) ք. Դիլիջան, Դիլիջանի համայնքային կենտրոն
7) ք. Վանաձոր, Հովհաննես Թումանյանի անվան դպրոց
8) գ․ Ամրակից, Ամրակիցի միջնակարգ դպրոց
9) ք. Ստեփանակերտ, Արցախի պետական համալսարան
10) ք. Բերձոր, Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոց
11) Շուշի, Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ

Գրանցվելու համար՝  http://teladrutyun.am

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…