ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր ռազմավարությունը` հանդիպման առանցքում

Մարտի 29, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն  աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալի հետ:  Հանդիպման առանցքում են եղել բանկի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի կրթության ոլորտի զարգացման նպատակային թիրախները և գործողությունների ծրագրի մշակման ուղղությունները:

ԿԳ նախարարն իր խոսքում կարևորել է բանկի հետ արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների  համատեքստում: Անդրադառնալով կրթության զարգացման ռազմավարության մշակման անհրաժեշտությանը և դրա ուղղությամբ Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող աջակցությանը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր նպատակն է մշակել կրթության համակարգի իրական պատկերը ներկայացնող և  դրանից բխող զարգացման ուղիները նախանշող ռազմավարություն, որը սոսկ փաստաթուղթ չի լինելու: «Ռազմավարության մշակումը ստեղծագործական աշխատանք է և միտված չէ պարտադրված փաստաթղթի ստեղծմանը: Բուն ռազմավարությունը կգրվի այն պահին, երբ մենք կունենանք  ոլորտի ամբողջական պատկերը, այդ դեպքում այն կարող է նույնիսկ շատ արագ գրվել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ԿԳ նախարարությունը շահագրգռված է փաստաթղթի հնարավորինս շուտ մշակման հարցում, քանի որ նախարարի խոսքով, նախատեսվում են նաև արմատական բարեփոխումներ ուսումնական ծրագրերի և  կրթական չափորոշիչների ուղղությամբ, որոնց համար ռազմավարությունը պետք է լինի ուղենիշ:  

Շեյն  Ռոզենտալն իր հերթին կարևորել է ԱԶԲ և ԿԳՆ համագործակցությունը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի ձևավորման գործընթացներում Ասիական զարգացման բանկի մասնակցության  հետ կապված հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…