ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենի երգ մեր վսեմ, հազարամյա մեր հանճար….

Մարտի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

«Արարատի պես պարզ, վեհանիստ է. Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել. Միայն նա է առասպելի չափ մեծ ու հավերժական: Նա է, որ խորհրդանշում է հայ հոգին, ինչպես Արարատը հայ բնաշխարհը. Կոմիտաս»….

Ահա այսպիսի բառերով սկսվեց Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 դպրոցում Կոմիտասի 150 ամյակին նվիրված ցերեկույթը, որը ճամփա առ ճամփա հանդիսատեսին  տարավ  նրա կյանքի հայտնի և ոչ այնքան հայտնի ուղղություններով: Իհարկե, 11-ամյա  տաճկախոս որբուկի համար կյանքի դժվարություններին դիմանալը գրեթե անհնար էր, բայց հայրենիք եկած փոքրիկ Սողոմոնը կարողացավ տանել դրանք, և իր ապրածն ու զգացածը արտացոլեց   երգերում: Մասնակից աղջիկները շատ գեղեցիկ կատարում են «Կաքավիկ», «Առնեմ էրթամ», «Հոյ Նազան» երգերը, իսկ «Մոկաց հարսներ»-ը իր պարով էլ ավելի գեղեցիկ դարձրեց պարուհի Նարեն: Աշակերտների խոսքը հատկապես զգացմունքային դարձավ Կոմիտասի կյանքի 3-րդ հատվածի մասին խոսքերում, ճամփա, որում հանճարը ապրեցրեց իրեն և իր ժողովրդի հոգին տարավ աշխարհին: Ցերեկույթին Դ.Վարուժանի, Գր.Զոհրապի «ներկայությունը հանդիսատեսին տարան 1915թիվ, ովքեր ապրելու հույս էին ներշնչում բազում գաղթականների: Հատկապես հուզիչ էին եղեռնի տեսարանները, որոնք ուղեկցվում էին ֆիլմերից վերցված համանման կադրերով, «Դլեյաման»-ի, «Հորովել»-ի ելևէջների ներքո կարծես հանդիսատեսին մասնակիցը դարձնելով այդ վայրագություններին: Դահլիճում լռություն է, խորը, խորհրդավոր, բոլորը հուզված են, այստեղ նստած ամեն մեկը փոքրիկ երեխաների հետ Կոմիտասի  ու մեր հայրենակիցների փրկության «Հայր մեր»-ն  են շշնջում ու «Տեր ողորմյա»-ն երգում: Սակայն չի ուշանում «Առավոտ լուսո»-ն, որտեղ շարունակում է ապրել ու արարել ՀԱՅԸ և հանճարեղ ԿՈՄԻՏԱՍԸ: Դահլիճում հնչում է Կոմիտասի պատգամը սերունդներին ու  բաժանվում միաժամանակ ներկաներին՝ «Երգերս  իմ ողջ ժողովրդին ու քեզ եմ նվիրում, սիրելի որդի, պահեք, պահպանեցեք երգերս….»

Գևորգյան Հ.