ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեղանի թենիսի մրցումներ Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Ապրիլի 1, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 21-ին և 22-ին մեր դպրոցում անցկացվեցին սեղանի թենիսի մրցումներ՝ նվիրված հայոց անկախության ամենամյա տարելիցին: Մրցումները անցկացվեցին աղջիկների և տղաների շրջանակներում, մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Աբովյանի 6-րդ ավագ, 7-րդ հիմնական, Ջրաբերի, Նուռնուսի, Հատիսի,Սևաբերդի, Ակունքի միջնակարգ դպրոցներից: Մրցաշարի կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էր մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ն.Օհանյանը:Ակնհայտ ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց մասնակիցների նպատակասլացությունը: Աղջիկների շրջանակում 1-ին պատվավոր տեղին արժանացան Հատիսի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները, 2-րդ տեղում՝ Սևաբերդը, 3-րդ տեղում՝ Աբովյանի 6-րդ դպրոցը, իսկ տղաների շրջանակում՝ 1-ին տեղում դարձյալ Հատիսի դպրոցն է, 2-րդ տեղում՝ Սևաբերդը, 3-րդ տեղում՝ Նուռնուսը: Դե ինչ, թող հաղթանակները միշտ լինեն շարունակական:

Դպրոցի տնօրինություն