ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երջանկության ընկալումներ Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Ապրիլի 2, 2019
Դպրոցական անցուդարձ

2012 թվականին, Բութան քաղաքի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 20-ը սահմանեց երջանկության միջազգային օր, որպեսզի մարդիկ չմոռանան երջանկության մասին: 10-րդ Ա դասարանի աշակերտները որոշեցին անմասն չմնալ և հենց առավոտից՝ դպրոցի մուտքից, աշակերտներին և ուսուցիչներին հիշեցնեն նման հրաշալի տոնի առկայության մասին: Պատահական չէր  միջոցառման ընտրված վերնագիրը՝ «Երջանկության արևի մարդիկ»: Արևը իր հետ բերում է ջերմություն, ժպիտներ պարգևում մարդկանց՝ երջանկացնելով նրանց սրտերը: Միջոցառմանը ներկա էին տնօրենը, փոխտնօրենները, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները: Աշակերտները փնտրում էին երջանկություն տանող բանալին՝ իրենց ճանապարհորդության ժամանակ հանդիպելով տարբեր հետաքրիր ու ինքնատիպ հերոսների: Նրանց հաջողվեց ազատել գերության զնդանում փակված երջանկությանը և վերջինիս օգնեցին կյանքը շարունակելու համար նոր նպատակ գտնել:

10-րդ Ա դասարանի դասղեկ՝ Ա. Գրիգորյան